Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր այցելել է Աղդամի շրջան: «Թրենդ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ նախ Ալիեւն եղել է այդ շրջանում տեղակայւած զօրամասերից մէկում: Ադրբեջանի Պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը երկրի ղեկավարին զեկուցել է ստեղծւած ռազմական իրադրութեան մասին, ապա Ալիեւը մի խումբ զինծառայողների յուշանւէրներ է յանձնել:

Այնուհետեւ Ադրբեջանի նախագահի մասնակցութեամբ օպերատիւ խորհրդակցութիւն է անցկացւել, Ալիեւին զեկուցել են «ճակատային գծում» ընդհանուր իրավիճակի մասին, նա էլ համապատասխան յանձնարարականներ է տւել: